ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դատական համակարգում երկակի ստանդարտներ են, օրինակ՝ Ալեքսանդր Ազարյանը արտոնյալ դատավոր է․ Լուսինե Հակոբյան

Դատական համակարգում երկակի ստանդարտներ են, օրինակ՝ Ալեքսանդր Ազարյանը արտոնյալ դատավոր է․ Լուսինե Հակոբյան

Հայաստանում նոր ստեղծվելիք մասնագիտացված դատարանների նկատմամբ հանրային վստահությունը շատ կարևոր է, իսկ դա ձևավորում են այն մարդիկ, ովքեր նշանակվելու են այդ դադատարններում որպես դատավորներ, այսօր քննարկման ժամանակ հայտարարեց Իրավունքի եվրոպա կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը։

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան։

Հակոբյանի խոսքով, մասնագիտացված դատարանի դատավոր ընտրելու չափանիշները, որոնք սահմանվում են օրենքի նախագծով, խնդրահարույց են։ Մասնավորապես, ըստ նրա, նախագծով առաջարկվում է, որ փաստաբանները ևս կարող են հայտ ներկայացնել դառնալ մասնագիտացված դատարանների դատավոր, սակայն որոշ վերապահումներով։

«Նշվում է, որ կարող են դիմել այն փաստաբանները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում չունեն տույժեր։ Սա մենք խիստ խնդրահարույց ենք համարում։ Ինքս արդեն մոտ ութ տարի փաստաբան եմ աշխատում և 2012 թվականից ի վեր հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող դատավարություններով փաստաբանները ենթարկվել են ճնշումների Փաստաբանների պալատի կողմից, որը մշտապես հանդես է եկել որպես գործիք ակտիվ փաստաբաններին լռեցնելու համար։ Կարգապահական պատասխանատվությունը փաստաբանների նկատմամբ վերջին տարիներին իրականացվել է սելեկտիվ սկզբունքներով, հետևաբար այդ տույժերը հաշվի առնելը ճիշտ չէ», -հայտարարեց Լուսինե Հակոբյանը։

Նույն երկակի ստանդարտները երկար տարիներ կան նաև դատական համակարգում, և այդ նույն պրակտիկան շարունակվում է։

«Բարձրագույն դատական խորհուրդը մի դեպքում Սյունիքի դատավորր Կարապետ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցել, երբ նա դեռ դատավորի թեկնածու էր։ Վարույթի հիմքը եղել էր նրա հարցազրույցում արած հայտարարությունները, իսկ մյուս դեպքում տեսնում ենք, որ կան դատավորներ, որոնք արտոնյալ են, և կարգապահական վարույթներ չեն հարուցվում, օրինակ՝ Ալեքսանդր Ազարյանը, որը աջուձախ հարցազրույցներով զսպվածության պարտականությունից դուրս տարբեր հայտարարություններ էր անում, բայց դրան որևէ կարգապահական պատասխանատվություն չհետևեց։ Ըստ այդ նախագծի, Ալիկ Ազարյանը շատ տեղին թեկնածու է հակակոռուպցիոն դատարանի համար և եթե մի օր Քոչարյանի վերաբերյալ մի գործ քննվի այդ դատարանում, ապա նա կարող է շատ հեշտորեն քննել այդ գործը՝ առանց բացարկ հայտնելու», -նշեց Հակոբյանը։

  • Կիսվել: