Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Արման Թաթոյանի
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայցադիմում է ներկայացրել՝ ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանի դեմ։ Իոաննիսյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Թաթոյանին՝ հերքել վերջինիս հայտարարությունն, ինչն, ըստ Իոաննիսյանի, զրպարտություն է։ Հայցադիմումի առիթը եղել է քարոզարշավի ժամանակ «Հայաստանն ընտրում է» հունիսի 04-ի հեռուստաբանավեճի ընթացքում արված հայտարարությունը, համաձայն որի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն (ներառյալ՝ Փաստերի ստուգման հարթակը) և այդ կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել են կեղծ ձայնագրություն։ Իոաննիսյանը պահանջում է հերքել նշվածը։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն:
Հերքումից զատ Իոաննիսյանը պահանջել է փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկի չափով։ Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին։



