ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դանակի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է (տեսանյութ)

Դանակի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է (տեսանյութ)

Մարտի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան փողոցի դեղատներից մեկում ավազակային հարձակում էր կատարվել:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին ոստիկանությունից, մի տղամարդ մտել էր դեղատուն, հարցուփորձ արել` որ հաբն ինչ արժե, և երբ դեղատան աշխատողը մոտեցել էր, սպառնացել էր դանակով, հափշտակել դրամարկղի փողն ու փախել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդումը ստանալուն պես մեկնեց դեպքի վայր:


Իրավապահներն ուսումնասիրեցին` որտեղից ինչ են հափշտակել, զրուցեցին տուժողի հետ:
Ըստ նրա` հանցագործը միջահասակ էր, 25-ից 30 տարեկան: Դեմքը տեսնել չէր հաջողվել:
Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Եվ դեպքից մեկ օր անց կասկածյալը հայտնաբերվեց:


Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Իսակովի պողոտայի 28-ամյա մի բնակիչ:
Մարտի 9-ին Ֆուչիկի փողոցից կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ քննելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: