շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դանակահարություն Իջևանում․ տուժածը հայտնի փաստաբան Կարեն Ղալումյանն է

Դանակահարություն Իջևանում․ տուժածը հայտնի փաստաբան Կարեն Ղալումյանն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 28-ին Իջևաում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարության փաստով։

Ժամը 11։45-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցում դանակահարութուն է եղել։

Նշված վայր են մեկնել Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Վարդան Խաչատրյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Մելքոնյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ղազարյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ shamshyan.com

  • Կիսվել: