երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը

Դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը այսօրվանից՝ հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը, դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է։

  • Կիսվել: