հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դադարեցվել է Ագարակ մաքսային կետ պահեստի լիցենզիան. ՊԵԿ

Դադարեցվել է Ագարակ մաքսային կետ պահեստի լիցենզիան. ՊԵԿ

Մեղրիի մաքսատունը աշխատում է, բայց դադարեցվել է Ագարակ մաքսային կետ պահեստի լիցենզիան։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՊԵԿ-ի լրատվության ծառայությունից։

«Մեղրիի անցակետում խնդիր չկա, բաց է, աշխատում է։ Ագարակ մաքսային կետ պահեստի լիցենզիան դադարեցված է։ Դեռեւս 1 ամիս առաջ ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ մասնագետները գործուղվել են Հանրապետության մայրաքաղաքի եւ մարզերի պահեստներ՝ ստուգումներ իրականացնելու։ Ագարակ մաքսային կետ պահեստում եղել են խնդիրներ, մաքսային պահանջներին բավարար չի եղել եւ լիցենզիան դադարեցվել է»,- հայտնեցին  ՊԵԿ-ի լրատվության ծառայությունից։

  • Կիսվել: