ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Ցնցվեցինք այս երիտասարդին համաներում տալու դատարանի որոշումից. իմքայլական պատգամավորը՝ «Ճվճվ Արոյի» որդու մասին

Ցնցվեցինք այս երիտասարդին համաներում տալու դատարանի որոշումից. իմքայլական պատգամավորը՝ «Ճվճվ Արոյի» որդու մասին

ԱԺ ամբիոնից այսօր «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանն անդրադարձավ «Ճըվճըվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի ավագ որդու՝ Սարգիս Վարդանյանի համաներմամբ ազատ է արձակվելու՝ դատարանի որոշմանը:

Պատգամավորն ասաց. «2018 թվականի հունվարի 8-ին շատերին ցնցեց մականունավոր մի երիատասարդի հերթական հանցագործությունը, որին զոհ գնացին ծառայություն իրականացնող 2 երիտասարդ ոստիկան, որբացան երեխաներ, իսկ օրեր առաջ էլ ցնցվեցինք նաեւ այս երիտասարդին համաներում տալու դատարանի որոշումից, որն, ակնհայտորեն, նախանշված եւ պլանավորված էր դեռ 2 տարի առաջ՝ գործի նախաքննության փուլից ի վեր։ Սարսափելի վթարին հաջորդող մի քանի օրերի ընթացքում սույն գործով ներգրավված անձինք այդ ժամանակ քաղաքական վերնախավի հետ հանցավոր կապեր ունենալով կարողացան խեղաթյուրել փաստերն ու նախաքննական տվյալները, էականորեն նվազեցրին մեքենայի արագության փաստական տվյալը, փոխվեց ալկոհոլային թեստի արդյունքները, ցուցմունքները եւ գործը կարվեց հնարավոր հարմար տարբերակով» ։

Նա նշեց նաեւ, որ համաներումը կիրառելուց առաջ պետք է հաշվի առնել տուժողի ընտանիքի անդամների կարծիքը: Գաս պարյանի խոսքով՝երբ հետադարձ հայացք ենք գցում, հստակորեն պատկերացնում ենք այն սխեման, որով արել են ամեն ինչ, որպեսզի մեղադրանք առաջադրվի, հետագայում նաեւ փոխվի այնպիսի պատժաչափերով, որպեսզի ոչ միայն հնարավորինս մեղմ պատիժ տրվի, այլ շնորհվի նաեւ համաներում, ինչը հեղափոխության արդյունք էր։ Պատգամավորն ասաց, որ համաներման վերաբերյալ ունի իր տեսակետը՝ դա միանշանակ ինստիտուտ չէ։

Գասպարյանը խոսեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ աշխատանքներ են տարվում պայմանական վաղակետ ազատման ինստիտուտը զարգացնելու եւ կատարելագործելու ուղղությամբ: Այս առնչությամբ նա ասաց. «Համաներում ստացավ մի մարդ, որի անունը շարունակաբար հայտնվել է դատապարտելի արարքների եւ աղմկոտ իրադարձությունների կենտրոնում, որը մշտապես ահաբեկել է հանրությանը, եւ, որի , մեղմ ասած, օրինազանց անցյալը թույլ է տալիս նրան համարել՝ հասարակության համար վտանգավոր անձ»։

  • Կիսվել: