շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը 24 տարվա անազատությունից հետո ազատ կարձակվի

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը 24 տարվա անազատությունից հետո ազատ կարձակվի

24 տարվա անազատությունից հետո ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը պատժի կրումից ազատ կարձակվի, այդ մասին տեղեկացնում է նրա փաստաբան Նարեկ Ալոյանը:

Այդպիսի որոշում այսօր կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը: Նշենք, որ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 24 տարի առաջ 3 զինվորների սպանության համար, ինքը նույնպես զինծառայող է եղել։

Այսպիսով անկախ Հայաստանում Աշոտ Մանուկյանը երկրորդ ցմահ դատապարտյալն է Կարեն Օգանեսյանից հետո, որն ազատվում է ոչ հիվանդության հիմքով։

  • Կիսվել: