Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է
Հունիսի 17-ին` ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում «Օպել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված տեղով հատող 87-ամյա Լևիկ Մ.-ին, որը տեղում մահացել է։
Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է փրկակար ծառայություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
Կրկին հորդորում ենք փողոցները հատել բացառապես թույլատրելի հատվածներով։