կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չորս երիտասարդ հարվածել են 36-ամյա տղամարդուն եւ վերցրել բջջային հեռախոսը

Չորս երիտասարդ հարվածել են 36-ամյա տղամարդուն եւ վերցրել բջջային հեռախոսը

Էրեբունիում 4 երիտասարդներ հարձակվել են տղամարդու վրա եւ վերցրել նրա բջջային հեռախոսը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 7-ին` ժամը 13.05-ին, ոստիկանություն զանգահարած կինը հայտնել է, որ Նոր Արեշի 19-րդ փողոցում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել ամուսնուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա վերցրել են նրա բջջային հեռախոսը եւ հեռացել:

Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանություն է եղել, որի ժամանակ չորս երիտասարդներ հարվածներ են հասցրել 36-ամյա տղամարդուն։ Այդ ընթացքում 22-ամյա երիտասարդը վերցրել է նրա գրպանից ընկած հեռախոսը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի մոտ 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է քննչական բաժին։ 18-ամյա մյուս երիտասարդը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում:

22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոսը։

Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս երկու մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: