շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չնայած քրեկան հետապնդմանը՝ նախկին ոստիկանապետի նախկին պատգամավոր փեսան պատրաստվում է գալ ՀՀ

Չնայած քրեկան հետապնդմանը՝ նախկին ոստիկանապետի նախկին պատգամավոր փեսան պատրաստվում է գալ ՀՀ

Թեև ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, և նրան կալանավորելու որոշում է կայացվել, սակայն նա պատրաստվում է վերադառնալ Հայաստան: Այս մասին InfoPort.am-ին ասաց ինքը՝ պատգամավորը:

Նա նշեց, որ երբ հնարավորություն լինի, կվերադառնա: Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ նախկին պատգամավորն ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում։

Գևորգյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կարող է արդյոք կապված լինել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, քանի որ ինքը նախկին ոստիկանապետի դստեր ամուսինն է: Նա չբացառեց՝ ասելով, որ ամեն ինչ հնարավոր է:։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախկին պատգամավորին հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։  Պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Գևորգյանը ավելի ուշ ասել էր. «Ձեռնարկված քրեական հետապնդումը և ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չեն, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան և շրջապատի հետ»։

  • Կիսվել: