երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չկա ոչ մի փաստաթուղթ, որում ՀՀ-ն կամ Ադրբեջանը պայմանավորվել են սահմանի բաժանման մասին. Թաթոյան

Չկա ոչ մի փաստաթուղթ, որում ՀՀ-ն կամ Ադրբեջանը պայմանավորվել են սահմանի բաժանման մասին. Թաթոյան

Չկա ոչ մի փաստաթուղթ, որում Հայաստանը կամ Ադրբեջանը, կամ Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ները պայմանավորվել են սահմանի բաժանման մասին: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ՄԻՊ գրասենյակի 2020թ․ կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ  1970-1980-ականների քարտեզները, որոնց անընդհատ հղում են անում Ադրբեջանում, միակողմանի ու ընտրովի մոտեցում է:

՛՛Ինչու՞ այդ դեպքում մենք չենք նայում 1920-ականների քարտեզները, որտեղ, օրինակ, Ալ Լիճը գտնվել է Հայկական ԽՍՀ-ի կազմում, եւ Կապանի շրջանում ավելի շատ գյուղեր են ընդգրկված եղել՛՛,-հարց հնչեցրեց Թաթոյանը՝ հավելելով, որ, այսպես թե այնպես, խորհրդային տարիներին սահմանի բաժանումը երկու հանրապետությունների պայմանավորվածություն չէր, այլ խորհրդային ղեկավարության որոշում:

՛՛Անդրկովկասի Դաշնային Հանրապետությունում գոյություն ուներ սահմանային վեճերի հանձնաժողով, բայց այն որոշիչ դեր չէր խաղում՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: