չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դատավորը չհամաձայնեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատը նշանակել ընտրություններից հետո

Դատավորը չհամաձայնեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատը նշանակել ընտրություններից հետո

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն արձակուրդում էր. այդ իսկ պատճառով հետաձգվեց նիստը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանին տեղեկացրեց, որ ինքն էլ է վաղվանից մեկնում արձակուրդ։

Վարդևանանը հիշեցրեց որ ինքը «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչն է, ծանրաբեռնվածությունը շատ է լինելու, ու ոչ միայն իր, այլ նաև՝ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի ու շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի։

Նա դատավոր Աննա Դանիբեկյանին խնդրեց դատական հաջորդ նիստը նշանակել արտահերթ ընտրությունների ավարտից հետո, կամ՝ գոնե լռության օրը՝ հունիսի 19-ին։

Դատարանը, սակայն, դա հիմնավոր պատճառ չհամարեց. հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին։

  • Կիսվել: