ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն բակում ոստիկան կարգել․ ոստիկանապետ

Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն բակում ոստիկան կարգել․ ոստիկանապետ

Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն բակում ոստիկան կարգել, սա ուղղակի անտրամաբանական է: Այս մասին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանապետ Արման Սարգսյանը` անդրադառնալով հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում ոստիկանության գործողություններին:

« Մենք վարչական մեթոդներ կիառել ենք, շուրջ 20 հազար և ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն ունենք: Վարքագծի կանոն պետք է ձևավորվի` սկսած ինձանից, վերջացրած մեր սիրելի քաղաքացիներով»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ շատ քաղաքացիներ դժգոհում են, որ դիմակով շնչելը դժվար է, ոստիկանապետն ասաց.

«Ինձ թվում է` ավելի լավ է դժվար շնչել,  քան աստված մի արասցե մի բան լինի ու չշնչել»:

Սարգսյանը նաև հավելեց, որ եթե քաղաքացիների մոտ կան այնպիսի լուսանկարներ, որ ոստիկանները դիմակներն իջեցրել են, ապա իր մոտ էլ կադրեր կան, թե ինչպես են ոստիկանները հատուկ համազգեստով քաղաքացիների տեղափոխում, քանի որ բժշկական անձնակազմը չի բավարարում:

«Ոստիկանության նպատակը ուժ կիրառելը չէ, կյանքեր փրկելն է: Ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով ֆիզիկական ուժ կիրառել է և կիրառելու է»,-ասաց Սարգսյանը:

  • Կիսվել: