շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած 2 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում, հայտարարվել է հետախուզում

Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած 2 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում, հայտարարվել է հետախուզում

Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը):

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: