չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Չարենցավանի բնակչի սպանության դեպքով ձերբակալվել է 30-ամյա համաքաղաքացին. ՔԿ

Չարենցավանի բնակչի սպանության դեպքով ձերբակալվել է 30-ամյա համաքաղաքացին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են  երեկ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում կատարված նույն շենքի 62-ամյա բնակչի սպանության հանգամանքները։

ՔԿ-ից հայտնում են, որ 2022թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:55-ին, «Չարենցավան»  ԲԿ ՓԲԸ-ից  ահազանգ է ստացվել այն մասին, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում դանակահարություն է տեղի ունեցել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 12:40-ի սահմաններում, հիշյալ հասցեում բնակվող 62 և 30-ամյա բնակիչների  միջև ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է 62-ամյա տղամարդու ձախ ազդրին` պատճառելով մահ։       

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Հետաքննության մարմնին տրվել է համապատասխան հանձնարարություն։  

Նույն օրը վերոնշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով 30-ամյա տղամարդը ձերբակալվել է:Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը` արնանման հետքերով:

Նախաքննությունը շարունակվում է:   

  • Կիսվել: