հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չարբախի տներից մեկում ոստիկանները ավելի քան 1,5 կգ մարիխուանա ու կանեփի թփեր են հայտնաբերել

Չարբախի տներից մեկում ոստիկանները ավելի քան 1,5 կգ մարիխուանա ու կանեփի թփեր են հայտնաբերել

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 19-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ներքին Չարբախի 7-րդ փողոցի տներից մեկի բնակիչը բակում աճեցնում է թմրանյութ պարունակող և մշակումն արգելված բույսեր, այլ կերպ ասած` կանեփ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:

Նախաձեռնվեց քրեական վարույթ: Հոկտեմբերի 21-ին իրավապահներն այցելեցին հիշյալ տուն: Զննությամբ տան բակում հայտնաբերվեց կանեփի 23 թուփ:

Բացի այդ, տանտերը ներկայացրեց ընդհանուր 1650 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ: Նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: