հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով եւ առանց պատճառի

Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով եւ առանց պատճառի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անորոշ ժամկետով եւ առանց պատճառի հետաձգել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու հարցով որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

«Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման այսօր 12:00-ին նշանակված հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի:

Հ.Գ. եզրակացությունները թողնում եմ ձեզ»,- գրել է նա։

  • Կիսվել: