չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բժշկական կենտրոնի սպասասրահից գողություն է կատարվել

Բժշկական կենտրոնի սպասասրահից գողություն է կատարվել

Հուլիսի 24-ին, ժամը 16.15-ին,ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող բժշկական կենտրոնի սպասասրահի սեղանից գողացել են 400 հազար դրամ արժողության բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Կոտայքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է Աբովյան քաղաքի 49-ամյա մի բնակիչ: Ժամը 17.25-ին նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Անձնական խուզարկությամբ բջջային հեռախոսը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: