շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Բյուրեղավանի փոխքաղաքապետն ու ավագանու անդամը քաղաքացու են ծեծել, կա 4 ձերբակալված. մանրամասներ

Բյուրեղավանի փոխքաղաքապետն ու ավագանու անդամը քաղաքացու են ծեծել, կա 4 ձերբակալված. մանրամասներ

Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայնքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել երեկ չէ առաջին օրվա գիշերը, գրում է 24News-ը:

Գլխավոր «դերակատարներն» են եղել Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը և «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակով ավագանու կազմում ընդգրկված, հետագայում իշխող «Միասնություն» դաշինքին միացած Վարդան Սուքիասյանը, ինչպես նաև համայնքապետի թիմակիցներից ևս 10 անձ:

Կայքի աղբյուրի փոխանցմամբ, մոտ 40 րոպե վիճաբանել են իրար հետ. ծեծել, հայհոյել, հարցն ընդհուպ հասել է դանակահարության:

Կայքին պատմեցին նաև, որ դեռ օրեր առաջ Բյուրեղավանի քաղաքապետի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը հողային հարցերի վերաբերյալ տհաճ քննարկում է ունեցել համայնքի բնակիչ Սուրիկ Թադևոսյանի հետ: Երբ վերջինիս գիշերը հանդիպել է համայնքում տեղադրված սուրճի ապարատներից մեկի մոտ, արհեստական լարվածություն է ստեղծել մանրադրամի վերաբերյալ, ապա վիճաբանել:

Ըստ 24News-ի աղբյուրի՝ արդեն Վարդան Սուքիասյանը թքել է Թադևոսյանի վրա, ինչպես նաև հարվածել:

Նշենք նաև, որ Վարդան Սուքիասյանը ԵԿՄ-ական, Բյուրեղավանի տարածքային կառույցի ղեկավար Մուշեղ Սուքիասյանի տղան է:

Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 24News-ը հարցմամբ դիմել էր Քննչական կոմիտե, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը.

«Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձ ձերբակալվել է»,- ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

  • Կիսվել: