երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բոլորն են ականատես լինելու կարված գործերի քանդման պրոցեսին. Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խումբ

Բոլորն են ականատես լինելու կարված գործերի քանդման պրոցեսին. Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խումբ

Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել.

«Քիչ առաջ հրապարակվեց ՀՀ դատախազության հայտարարությունը, ըստ որի, հսկող դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Վերջին շրջանում ՀՀ դատախազության կողմից միտում է նկատվում յուրաքանչյուր դեպքում անընդհատ շահարկելով Վլադիմիր Գասպարյանի եւ նրա ընտանիքի անդամների անունները՝ ի ցույց դնել նրանց կողմից ենթադրյալ հանցավոր արարքներ կատարած լինելու հանգամանքը, այդ կերպ հասարակության մոտ ստեղծելով բացասական տպավորություն՝ ՀՀ պետականության ստեղծման մեջ կարեւոր դեր ունեցող եւ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտած ամենահզոր եւ հեղինակավոր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ նրա ընտանիքի անդամների վերաբերյալ։

Ուրախ ենք, որ բոլոր շինծու քրեական վարույթներն արդեն իսկ գտնվում են դատարանում, քանզի բոլորն են ականատես լինելու այդ կարված գործերի քանդման պրոցեսին։

Հ.Գ. Յուրաքանչյուր բան ինչպես կարվում այդպես էլ քանդվում է։

Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ՝ Էրիկ Ալեքսանյան, Ալեքսանդր Կոչուբաեւ»։

  • Կիսվել: