ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բոլորն էլ տեսականորեն կարող են հավակնել ՍԴ նախագահի  պաշտոնին․ Շաթիրյան

Բոլորն էլ տեսականորեն կարող են հավակնել ՍԴ նախագահի պաշտոնին․ Շաթիրյան

Թե ով կլինի ՍԴ նախագահ որևէ որոշում չկա և չի կարող լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը։

«Բնականաբար որոշում չկա և չի էլ կարող լինել, որովհետև դատարանի թե՛նախագահի, թե՛ փոխնախագահի ընտրության հարցը լուծվում է փակ գաղտնի քվերակության արդյունքում»,-ասաց նա:

Դիտարկմանը որ Երվանդ Խունդկարյանի անունն է շոշափվում, Շաթիրյանն ասաց, որ տարբեր անուններ են շրջանառվում․ «Ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում, ինձ համար առնվազն տեսականորեն դատարանի 9 դատավորներն էլ կարող են հավակնել թե նախագահի, թե փոխնախագահի պաշտոնին»:

Հարցին, թե  հավակնո՞ւմ է լինել ՍԴ նախագահ,  Շաթիրյանը խուսափողական պատասխան տվեց. «Աշխատանքային նիստը կմեկնարկի, կլինեն միգուցե առաջադրումներ, միգուցե՝ ինքնաառաջադրումներ, կլինեն քննարկումներ»:

Ինչ վերաբերվում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուն, Շաթիրյանն ասաց, որ բոլորն էլ, առնվազն տեսականորեն, կարող են հավակնել այդ պաշտոնին: «Բոլորն էլ իմ գործընկերներն են եւ տեղին չեմ հարամում ոչ պարոն Թովմասյանին, ոչ պարոն Խունդկարյանին այս առումով թիրախավորելը »,- նշեց ՍԴ դատավորը։

  • Կիսվել: