ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԲՀԿ-ական պատգանավորները՝ Աբովյանի քաղաքապետի դեմ հարուցված քրգործի մասին

ԲՀԿ-ական պատգանավորները՝ Աբովյանի քաղաքապետի դեմ հարուցված քրգործի մասին

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  պաշտոնապես որևէ մեկին չի սատարել, սակայն մեզնից շատերը Վահագն Գևորգյանի հետ ունեն ընկերական հարաբերություններ։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի՝ Վահագն Գևորգյանի դեմ հարուցված քրեական  գործին։

Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, պատգամավորն ասաց, որ իրենց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս առիթ ունեցել է ասելու՝ անկախ անձնական հարաբերություններից, բոլոր հարցերը պետք է դիտարկել բացառապես իրավական տեսանկյունից։

Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ նշեց, որ հարցը իրավական տիրույթում է և պետք է սպասել իրավական գործընթացների ավարտին։

  • Կիսվել: