ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Բերման ենթարկվածներին օգնելու համար փաստաբանական խմբեր են ձեւավորվել

Բերման ենթարկվածներին օգնելու համար փաստաբանական խմբեր են ձեւավորվել

Բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրելու համար ձեվավորվել է փաստաբանների խումբ։

Փաստաբանների պալատը  տեղեկացնում է, որ հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքում քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների խմբեր են ձևավորվում:

Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապն ապահովելու պատասխանատուն է փաստաբան Գևորգ Մկրտչյանը: Արագ արձագանքման հեռախոսահամար՝ (077) 007792:

  • Կիսվել: