հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բերման ենթարկվածների թիվը հասավ 77-ի

Բերման ենթարկվածների թիվը հասավ 77-ի

ՀՀ Կառավարության շենքի մոտ ընդդիմության ակցիայի 77 մասնակից բերվել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ակցիայի մասնակիցները ոստիկանություն են բերվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: 182-րդ հոդվածը ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

  • Կիսվել: