չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Բերման են ենթարկվել «Հայրենիք»-ի անդամներ Բաբկեն Հարությունյանն ու Արսեն Նիկողոսյանը

Բերման են ենթարկվել «Հայրենիք»-ի անդամներ Բաբկեն Հարությունյանն ու Արսեն Նիկողոսյանը

Ոստիկանական ուժերը բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության անդամներ Բաբկեն Հարությունյանին ու Արսեն Նիկողոսյանին, որոնք, ի թիվս այլ քաղաքացիների, մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողությանը։

Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղորդագրությունից:

Նշենք, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանի կենտրոնում փողոց փակած քաղաքացիներից ոմանք ևս բերման ենթարկվեցին։

Բերման ենթարկվելու պահին նրանք գոռում էին՝ ՛՛Առանց Նիկոլ Հայաստան՛՛։

  • Կիսվել: