հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բերման են ենթարկվել Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողները. նրանց շարքում են Չախալյանն ու Աղեկյանը

Բերման են ենթարկվել Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողները. նրանց շարքում են Չախալյանն ու Աղեկյանը

Այսօր Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը եւ նախաձեռնության անդամները Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ ցանկանում են նամակ հանձնել նախագահին եւ մամուլի ասուլիսով հանդես գալ։

Չախալյանի խոսքով՝ իրենք նամակ ենք բերել հանձնելու Հանրապետության նախագահին, ամոթանք տալու Լանզարոտեի կոնվենցիայի ընդունման համար: Նա նշեց, որ այսպիսի ճնշումներով ցանկանում են դպրոցներից վերացնել հայոց եկեղեցու պատմությունը, թուլացնել հայոց լեզուն եւ հայ ժողովրդի պատմությունը եւ դրա փոխարեն սեռական դաստիարակաության եւ այլասերության քարոզ մտցնել, որպեսզի կարողանան իրենց ծրագիրը կյանքի կոչել:

՛՛Մենք դժգոհում ենք այն խտրականության դեմ, որ ՀՀ իշխանությունները դրսեւորում են իրենց հաճո կամ անհաճո ուժերի հանդեպ: Մենք չենք հանդուրժելու, որ ՀՀ-ում լինեն արտոնյալներ՛՛,-նշեց Վահագն Չախալյանը:

Ոստիկանությունը երկու րոպե ժամանակ տվեց վայրը լքելու համար, որից հետո նրանց բերման ենթարկեցին: Բերման ենթարկվողների մեջ էին Վահագն Չախալյանը,Սոնա Աղեկյանը, որը նույնպես առանց դիմակի էր:

  • Կիսվել: