Բերման է ենթարկվել «քրեական հեղինակություն» Նորատուսցի Ալիկը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «քրեական հեղինակություն, Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բայանդուրյանին։
Քիչ առաջ ոստիկանության Մաշտոցի բաժնի տարածքում ոստիկաններն ընթերակաների ներկայությամբ խուզարկեցին ավտոմեքենան, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։ Բեռնախցիկում եղել է միայն 3 հատ զրահաբաճկոն (бронежилет)։
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: