չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բերման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը

Բերման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը

Ադեկվատ միաբանության անդամ Կոնստանտին Տեր- Նակալյանին բերման են ենթարկել Ոստիկանության կենտրոնի բաժին: Այս մասին հենց ինքն է հայտնել իր ֆեյսբուքյան էջում:

«Տևական դադարից հետո բերման եմ ենթարկվում արդեն այդքան հոգեհարազատ դարձած Ոստիկանության Կենտրոնի բաժին»,- գրել է Տեր- Նակալյանը:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ենթադրաբար այսօրվա Կառավարության շենքի մոտ իրականացված ակցիայի պատճառով են բերման ենթարկել Կոնստանտին Տեր-Նակալյանին:

«Ենթադրաբար այս ակցիայի համար ոստիկանությունը տնից բերման է ենթարկել։ Կոնստանտին Տեր-Նակալյանին»,- գրել է իրավապաշտպանը:

 

 

  • Կիսվել: