ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բերման է ենթարկվել «Հայդուկ» ՀԿ նախագահը

Բերման է ենթարկվել «Հայդուկ» ՀԿ նախագահը

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն իրավապահները բերման են ենթարկել «Հայդուկ» ՀԿ նախագահ Կարեն Բաբայանին:

Մասնավորապես մեզ հասած տեղեկություների համաձայն՝ ապրիլի 30-ին ժ.12.05-ին Անդրանիկի փողոցի 130 շենքի բակից ապօրինի զենք-ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով իր կողմից վարվող «Մերսեդեսե 35 TR 344 մեքենայով բերման են ենթարկել Կարեն Բաբայանին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1988թ. արտադրության «Մակարովե տեսակի CM 5440 ատրճանակ՝ փամփշտատուփով՝ 9մմ տ/չ 8 փամփուշտով, իսկ ա/մ-ի զննությամբ Կ.Բաբայանը ձախ դռան բռնակի դարակից ներկայացրել է 9մմ տ/չ 14 փամփուշտ, որոնք պատկանել են Արցախյան պատերազմի մասնակից իր հանգուցյալ հորը՝ Մուշեղ Բաբայանին:

Մեզ հայտնի դարձավ, որ ավելի ուշ Կարեն Բաբայանը բաց է թողնվել: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննւթյուն: Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: