հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Բերդի կռիս» մականվամբ քաղաքացուն Այնթափում բռնել են գողության պահին

«Բերդի կռիս» մականվամբ քաղաքացուն Այնթափում բռնել են գողության պահին

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի պատուհանի վրա ոտնահետքեր կան և բնակիչներով տունը շրջափակել են, քանի որ ունեն կասկածներ, որ ներսում գող կա, տեղեկացնում է shamshyan.com–ը։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քաղաքացիները տան շուրջ հսկողություն են իրականացրել, ապա մտնելով տուն, այնտեղ ամեն ինչ հայտնաբերել են տակնուվրա արած, իսկ ներսում բռնել են գողին:

Դեպքի վայրում կասկածյալ գողը ոստիկաներին ու քննիչներին հրաժարվում էր հայտնել իր ինքնությունը, մինչդեռ կարճ ժամանակում պարզվեց, որ նա Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հաշվառված 46-ամյա Իսահակ Ազարյանն է, ով նախկինում 6 անգամ եղել է դատապարտված, իսկ բանտում նրան ավելի շատ ճանաչում են «Բերդի կռիս» մականվամբ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։ 

  • Կիսվել: