հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել է

Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել է

Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել է։ Տեղեկությունը փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը եւ Հարություն Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։

Հիշեցնենք՝ Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել էր երեկ՝ նոյեմբերի 10–ին,  Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Հարություն Մանուչարյանին մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը)  մասերի հատկանիշներով։ Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: