երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԲԴԽ-ում մեկնարկել է դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը. Կարեն Անդրեասյանը ինքնաբացարկ է հայտնել

ԲԴԽ-ում մեկնարկել է դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը. Կարեն Անդրեասյանը ինքնաբացարկ է հայտնել

2022 թվականի նոյեմբերի 7-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը, հայտնում է ԲԴԽ-ն:

Նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիմնավորմամբ, որ քննարկվող վարույթը հարուցվել է իր կողմից՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարելիս: Միջնորդությունը Խորհրդի կողմից բավարարվել է:

Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը բացարկի միջնորդություններ է ներկայացրել Խորհրդի գիտնական անդամներին, որոնք մերժվել են, նա նաև գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությամբ է հանդես եկել:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն էլ միջնորդություն են ներկայացրել գործով վկա ներգրավելու վերաբերյալ:
Նիստը հետաձգվել է, հաջորդը կկայանա նոյեմբերի 14-ին, ժամը՝ 14:00-ին:

 

 
 

  • Կիսվել: