կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԲԴԽ-ն դադարեցրել է Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրել է Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները

ՀՀ արդարադատության նախարարը (26.12.2022 թ.) միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի քննությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշում է կայացվել միջնորդությունը բավարարել:
 
Արդյունքում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտման հիմքով:
 
Դատավոր Սուքոյանը գործի քննության արդյունքում կայացված վճռով հաստատել է այնպիսի երեխայի որդեգրում, որը փաստացի ենթակա չի եղել որդեգրման:
 
Բացի այդ, Դատարանը՝ անտեսելով Ընտանեկան օրենսգրքի մի շարք հոդվածներ, վճռի եզրափակիչ մասում ներառել է տեղեկություններ որդեգրված երեխայի հոր անվան, հայրանվան և ազգանվան վերաբերյալ, այդ կերպ՝ վճռով որոշել է ամուսնության մեջ չգտնող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան հետ կապված հարցը, որպիսի լիազորություն դատարանին վերապահված չէ:

  • Կիսվել: