ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց նիստում քննեց արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գ․ Մինասյանի որոշումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Ըստ ներկայացված հիմնավորումների՝ դատավորի կողմից թվով 4 քաղաքացիական գործերով կայացված վճիռները հրապարակվել են և Հայցվորին տրամադրվել 1-ից 2 տարի ուշացմամբ, ինչի արդյունքում խախտվել են օրենքով սահմանված դատավարական իրավունքի նորմերի պահանջները:

Ելնելով վերոգրյալից՝ Խորհուրդը որոշեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Որոշման կայացմանը մասնակցել է Խորհրդի 8 անդամ, խախտման որոշումն ընդունվել է միաձայն, սակայն տույժի տեսակին  դեմ են քվեարկել Խորհրդի անդամներ Դավիթ Խաչատուրյանը և Անի Մխիթարյանը:

  • Կիսվել: