հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները

ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները

Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ նիստն ավարտվել է, հայտնում է tert.am-ը:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունները Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է։

Ավելի ուշ ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը հաստատեց, որ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են։

 

  • Կիսվել: