շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԲԴԽ խորհուրդն կարող է քննարկել Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը

ԲԴԽ խորհուրդն կարող է քննարկել Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի առաջարկով խորհուրդն այսօր կարող է քննարկել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու՝ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը, հայտնում է 1luer.am-ը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը իր դիմումի հիմքում դրել է ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը, որը, Կարինե Պետրոսյանի պնդմամբ, արգելվում է դատական օրենսգրքով։

Ջհանգիրյանն ավելի վաղ անդրադարձել էր հարցին՝ պարզաբանելով, որ օրենքի այդ արգելքը միայն իրավաբան-անդամների վրա է տարածվում, գիտնական-անդամների համար սահմանափակում օրենքը չի նախատեսում:

Եթե դատավորի դիմումի քննարկման արդյունքում կայացվի որոշում, որը բաց կլինի հրապարակման համար, ԲԴԽ-ն կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: Այդ մասին հայտնել է ԲԴԽ մամուլի ու հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: