շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար 3 թեկնածու է առաջադրվել

ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար 3 թեկնածու է առաջադրվել

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի համար ներկայացվել է 3 թեկնածություն:

Այս առնչությամբ ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է;

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 6 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է հետեւյալ 3 դատավորների անունները.

1.Սուրեն Անտոնյան Ռաֆիկի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ)

2.Գոռ Հակոբյան Գագիկի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ)

3.Ստեփան Միքայելյան Կարոյի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ):

Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու հուլիսի 31-ին:

  • Կիսվել: