հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է

Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է

Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գոռ Միքայելյանը:

Փաստաբանը նշել է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հ․Մանուկյանի, հենց նոր կայացրած որոշմամբ մերժեց քննիչի միջնորդությունը՝ այս օրերին բազմիցս հրապարակված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խաշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ։ Կալանավորումը մերժելու դատարանի որոշումը տանում եմ ՁՊՎ՝ ձերբակալվածին արգելանքից ազատելու համար»:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին 3000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց առանց մաքսային ձևակերպման բեռնատար բաց թողնելու համար ձերբակալվել էր «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը:

  • Կիսվել: