հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել է դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել է դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

Դեկտեմբերի 12-ին Բարձրագույն դատական խորհրդում շարունակվել է Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացրած՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Այս մասին հայտնում է ԲԴԽ-ն:

Ըստ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի» 11-րդ հոդվածի, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի, դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի, 153-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների ենթադրյալ խախտումներ:

Կողմերին լսելուց հետո Խորհուրդը հայտարարել է գործի քննության ավարտ և հեռացել խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:30-ին:

  • Կիսվել: