ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բաքվում Ռուբեն Վարդանյանին նոր փաստաբան են նշանակել

Բաքվում Ռուբեն Վարդանյանին նոր փաստաբան են նշանակել

Բաքվի բանտում գերության մեջ պահվող բարերար Ռուբեն Վարդանյանին, ում նկատմամբ շինծու մի շարք մեղադրանքներ են ներկայացվել, նշանակվել է նոր փաստաբան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նոր փաստաբանը Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիայի անդամ Էմիլ Բաբիշովն է։ Վարդանյանը չի առարկել այս որոշման դեմ։

Նա նախկինում հրաժարվել էր փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից։ Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է նոյեմբերի 4-ին։

  • Կիսվել: