կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բալային համակարգը ծուղակ է վարորդների համար․ Նաիրա Զոհրաբյան

Բալային համակարգը ծուղակ է վարորդների համար․ Նաիրա Զոհրաբյան

Վանգան պետք չէր լինել կանխատեսելու համար, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական բալային համակարգը ծուղակ է վարորդների համար: Այս մասին գրում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

«Ես քաղաքացի եմ, ով կողմ է օրինականությանը, ես քաղաքացի եմ, ով կողմ է, որ ղեկին հարբած նստած վարորդը տեղում զրկվի վարորդական իրավունքից: Բայց ես անարդար եմ համարում վարորդին տուգանել և մեկ տարվա մեջ 9 բալ «շալակելու» դեպքում զրկել վարորդական իրավունքից, երբ չունենք ճիշտ կահավորված կայանատեղիներ, երբ անգամ Շումախեր լինելու դեպքում հնավավոր չէ երևանյան եթևեկության դեպքում բալային համակարգով նախատեսված որևէ խախտում չանել: Ուղղակի հնարավոր չէ: Հիմա ինչ է առաջարկս օրենքի հեղինակ «Իմ քայլի» գործընկերներիս` եկեք վերանայենք այս համակարգը, այն ուղղակի ծուղակ է բոլոր վարորդների համար, ովքեր հաստատապես միտումնավոր օրինախախտում չեն արել: Ընդունեք, որ նման համակարգի ներդրումը այս պահին պարզապես ՍԽԱԼ էր ու վերջ:
Եթե, իհարկե, նպատակն այն չի, որ մի կես տարի հետո Հայաստանի վարորդների մեծ մասը զրկված լինի վարորդական իրավունքից ու այդ կերպ լուծենք հայաստանյան երթևեկության բեռնաթափման լուրջ խնդիրը:»,- գրել է նա։

  • Կիսվել: