հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բացահայտվել են մի շարք բնակարանային գողություններ

Բացահայտվել են մի շարք բնակարանային գողություններ

Փետրվարի 28-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս գողություն կատարելու կասկածանքով Աղայան փողոցի շենքերից մեկից բաժին բերման են ենթարկել 24-ամյա, իսկ Ներսիսյան նրբանքի տներից մեկից՝ 57-ամյա քաղաքացիների։

Բացատրական աշխատանքների արդյունքում նրանք խոստովանել են, որ փետրվարի 26-ին Աղայան փողոցի 98 շենքի շքամուտքի նկուղի կախովի կողպեքը կոտրելու միջոցով մուտք են գործել նկուղ և գողացել շաղափ-հորատիչ /պերֆերատոր/ և սղոց:

Գողոնը վերցվել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նրանք փետրվարի 27-ին Աղայան փողոցի տներից մեկից հափշտակել են զոդման սարք, բանալիներ, էլեկտրական սղոց, շաղափ-հորատիչ, ջրցան սարք և ցնցուղ:
Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: