ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր. մեկ անձ կալանավորվել

Բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր. մեկ անձ կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողության մի շարք դեպքեր:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 21-ամյա բնակիչը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձի հետ, խմբի կազմում, 2019-2020թթ. ընթացքում Երևան քաղաքի տարբեր փողոցներում կայանված ավտոմեքենաներից կոտրել-պոկելու եղանակով, գաղտնի հափշտակել են տարբեր արժողության կողային հայելիներ՝ քաղաքացիներին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Բացի այդ, 21-ամյա երիտասարդը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020թ. հունվարի-փետրվար ամիսներին Երևան քաղաքի Բաշինջաղյան և Կոմիտաս փողոցներում  օգտվելով տարածքում մարդկանց բացակայության հանգամանքից, գաղտնի հափշտակել է  կայանված ավտոմեքենաների առջևի կողային հայելիները՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ  հոդվածի (գողություն) 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինս կալանավորվել է: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ,  նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: