շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բացահայտվել են 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքեր. ԱԱԾ (տեսանոյւթ)

Բացահայտվել են 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքեր. ԱԱԾ (տեսանոյւթ)

Բացահայտվել են 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքեր: Այդ մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը: 

Տեսանոյւթում երևում են պատգամավորների մանդատից հրաժարվելու պարտավորագրերը, որոնք պետք է ներկայացվեին ընտրություններից հետո, եթե Ծառուկյանը որոշեր, որ տվյալ պատգամավորը մանդատ պետք է չստանա:

Օրինակ` ԲՀԿ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի պարտավորագիրը ուղղված Գագիկ Ծառուկյանին.

«Պարոն Ծառուկյան, ես քեզ հավատարիմ, նվիրած եմ և այդպես էլ կմնամ մինչև վերջ այս կյանքում, թող ոչ ոք չկասկածի այս կյանքում որ ձեր ցանկացած խոսք և ցանկությունը բոլոր պարագաներում ինձ համար ընդունելի է և այդպես կլինի, քանի դեռ ես կամ՝ անկախ նրանից ճիշտ եք թե սխալ։
Եթե գոնե մեկ անգամ, որ իմ ասածը, պահվածքը չի համապատասխանում, ուրեմն ես աշխարհի ամենաանբարոյական մարդն եմ»։

  • Կիսվել: