ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բացահայտվել է շանը մեքենայից կապած և քարշ տված անձի ինքնությունը. ոստիկանություն

Բացահայտվել է շանը մեքենայից կապած և քարշ տված անձի ինքնությունը. ոստիկանություն

Մարտի 25-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մի բնակիչ դաժան վերաբերմունք է ցուցաբերել կենդանու նկատմամբ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է քաղաքացու ինքնությունը: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին և տվել բացատրություն։

Ըստ տղամարդու բացատրության՝ ժամը 13.00-ի սահմաններում իրենց տան հարակից փողոցում քարերով խփել և սատկեցրել է իր և ընտանիքի անդամների վրա հարձակված փողոցային թափառող շանը։ Մտածելով, որ շունը սատկել է, կապել էր իր «Մերսեդես» մակնիշի մեքենային և քարշ տալով՝ տարել ու թողել էր դաշտում։
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: