շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բացահայտվել է նախորդ տարի Հայկավան գյուղում կատարված 40-ամյա տղամարդու սպանությունը

Բացահայտվել է նախորդ տարի Հայկավան գյուղում կատարված 40-ամյա տղամարդու սպանությունը

Ոստիկանությունը բացահայտել է նախորդ տարի կատարված սպանությունը Հայկավան գյուղում: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

«Դեպքն անցյալ տարի Հայկավան գյուղում էր եղել` օգոստոսի 3-ի գիշերը:

Երկու համագյուղացի սեղանի շուրջ ալկոհոլի ազդեցության տակ վիճել էին: Դժվար է ասել, որ խոսքի վրա, ինչի համար՝ նրանցից մեկը դանակահարել էր մյուսին: Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկացել էին դեպքից րոպեներ անց` հիվանդանոցից: Հերթապահ քույրն ահազանգել էր, որ շտապօգնության բրիգադը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 40-ամյա մի տղամարդու է բուժօգնության տեղափոխել։

Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց։ Բայց տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները։ Հայտնել էր՝ իբր ընկնելու հետևանքով է վնասվածքը ստացել։ Վնասվածքի բնույթը, սակայն, այլ բան էր հուշում, և նրա խոսքերը ոստիկաններին հավատ չէին ներշնչել։ Հայկավան մեկնած քրեական հետախույզները օպերատիվ հարցումների արդյունքում պարզել էին թե՛ դեպքի հանգամանքները և թե՛ 46-ամյա կասկածյալի ինքնությունը, որի տանը կատարվել էր դանակահարությունը։

 

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Սակայն ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրերին կասկածյալին հայտնաբերել չհաջողվեց։

2020 թվականի դեկտեմբերի 17-ին, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, 46-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվեց հետախուզում։

Որոնողական աշխատանքները շարունակվեցին։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների հետևողական աշխատանքի շնորհիվ հունվարի 18-ին հետախուզվողը Հայկավան գյուղում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։

Նա կալանավորվել է:

Կատարվում է քննություն»:

  • Կիսվել: