ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բացահայտվել է հանցագործության 55 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված․ ոստիկանություն

Բացահայտվել է հանցագործության 55 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված․ ոստիկանություն

Մայիսի 6-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 9, խարդախության՝ 8, բնակարանային գողության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, ապօրինի ծառահատման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, պետական, հասարակական ունեցվածքի գողության, շորթման, կաշառակերության, գույքն անզգուշությամբ վնասելու, ծեծի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, փաստաթղթի կեղծիքի և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման 1-ական դեպք։ 

Հայտնաբերվել և ինքնակամ ներկայացվել է 1-ական հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 8 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: