շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Բացահայտվել է հանցագործության 42 դեպք․ Ոստիկանություն

Բացահայտվել է հանցագործության 42 դեպք․ Ոստիկանություն

Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` ապրիլի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մասնավորապես բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, ծեծի՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, անառակաբարո գործողություններ կատարելու ու պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 12, և սպանության փորձի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: