երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԱԺ ծեծկռտուքի նյութերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

ԱԺ ծեծկռտուքի նյութերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

 ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ՝ քրեական դատավարության օրենսգրքի 180 -181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթվա վերջին դատախազությունը սկսեց ուսումնասիրել խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի վեճը վերածվել էր ծեծկռտուքի, որին ներքաշվել էին այլ պատգամավորներ ևս։

  • Կիսվել: